Բելառուսի ԱԳՆ. Հանուն ԵՄ-ի, մենք չենք հրաժարվի ՌԴ-ի հետ հարաբերություններից
Международные новостиԲելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտնել է, որ Բելառուսը չի պատրաստվում Եվրամիության հետ հարաբերություններ կառուցել՝ ի վնաս Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ հարաբերությունների։ Այս մասին նա աս ել է ՕՆՏ-ին տված հարցազրույցում։
«Մենք մեր եվրոպացի, ամերիկացի եւ մյուս գործընկերներին միշտ ասում ենք, որ մենք երբեք մեր հարաբերությունները չենք կառուցի այս կամ այն պետության կամ ինտեգրացիոն կառույցի հետ՝ ի վնաս մեր ավանդական դաշնակիցների կամ նրանց հաշվին։ Մենք միշտ պահպանել ենք եւ պահպանելու ենք ՀԱՊԿ, ԵՏՄ եւ առավել եւս ԱՊՀ շրջանակներում ստանձնած մեր պարտավորությունները»,- ասել է նա։
Ընդ որում, Մակեյը նշել է, որ բելառուսցի գործընկերներին այդ դիրքորոշումը չի վրդովեցնում։ Նրա խոսքով՝ Բելառուսի գործողությունների իրավացիության մեջ չեսն կասկածում ո՛չ նրա գործընկերները, ո՛չ մյուս պաշտոնական անձինք, փոխանցում է Gazeta-ն։