Կիպրոսի նախագահը հրաժարվել է մասնակցել Էրդողանի հրավիրած ընթրիքին
Международные новостиԿիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը Ստամբուլում հրաժարվել է մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կողմից կազմակերպված ընթրիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ&r aquo; պարբերականը:
Նիկոս Անաստասիադիսը ժամանել է Ստամբուլ` մասնակցելու առաջին անգամ անցկացվող ՄԱԿ-ի համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին: Գագաթնաժողովի բացման առաջին օրվա ավարտին Էրդողանը մասնակից երկրների առաջնորդների համար ընթրիք էր կազմակերպել, որին մասնակցում էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
Կիպրոսի նախագահը, իմանալով, որ ճաշկերույթին հրավիրված է նաև ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջըն, հրաժարվել է ներկա գտնվել ընթրիքին: