Վանում պայթյուն է որոտացել. 4 թուրք զինծառայող է զոհվել
Международные новостиԹուրքիայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 4 զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով թուրքական ուժային կառույցի տվյալները, զինծառայողները հերթապահություն էին անցկացնում հարավարևմտյան Վան նահանգի ճանապարհներից մեկում, երբ պայթել է ճամփեզրին տեղադրված ռումբը:
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք դեռ չի ստանձնել: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Անկարան հարձակում իրականացնելու համար արդեն մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալներին: