Փարիզում կայծակի հարվածից 11 մարդ է տուժել
Международные новостиՓարիզի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող Parc Monceau այգում 10 երեխա և 1 մեծահասակ է տուժել կայծակի հարվածից:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը` տեղի պաշտոնյաներին մեջբերելով, միջադեպը տեղի է ունեցել կեսօրին մոտ:
Տուժածներից 6-ը լուրջ վնասվածքներ են կրել: Նշվում է, որ ամպրոպից պատսպարվելու համար նրանք ծառի տակ էին կանգնել:
Ամպրոպի և հորդառատ անձրևի պատճառով դադարեցվել է Ֆրանսիայի Թենիսի «Ռոլան Գարոս» բաց առաջնության խաղը: