Գերմանիայում կայծակի հարվածից 35 մարդ է տուժել
Международные новостиԳերմանիայում կայծակի հարվածի հետևանքով 35 մարդ է տուժել: ТАСС գործակալության փոխանցմամբ` տեղի ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել մանկական թիմերի ֆուտբոլային հանդիպման ժամանակ:
Ֆուտբոլային հանդիպումն անցկացվելիս է եղել բնակելի Հոպշտեդտեն թաղամասում:
Տուժածների մեծամասնությունը 9-11 տարեկան երեխաներ են: Նրանց բոլորին տեղափոխել են մոտակա բուժհաստատություններ: Հոսպիտալացվել է նաև խաղի մրցավարը:
Ականատեսների խոսքով` կայծակն անմիջապես մրցավարին է հարվածել: