Սիրիայի հատուկ ծառայությունները եվրոպացիներին տրամադրում էին Փարիզի ահաբեկիչների մասին տեղեկատվություն. ԶԼՄ-ներ
Международные новостиԵվրոպական հատուկ ծառայությունները սերտ կապ են պահպանում սիրիական հետախուզության հետ, իսկ տեղեկությունները, որոնք տրամադրում է Դամասկոսը, կարևոր են ահաբեկչության դեմ պայքարի համար: Այդ մասին, սեփական աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է Welt am Sonntag գերմանական թերթը, գրում է ТАСС-ը:
«Ասադի ռեժիմն անգամ տեղեկատվություն է փոխանցել, որի օգնությամբ կարելի էր կանգնեցնել Փարիզի մի քանի ահաբեկիչներին»,- նշվում է հոդվածում:
Բացի այդ սիրիական ղեկավարությունը ԵՄ հատուկ ծառայություններին է ուղարկել 2015 թվականին Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից գողացված հազարավոր անձնագրերի համարների ցանկը: