Անկարան հուսով է շուտափույթ կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Թուրքիայի փոխվարչապետ
Международные новостиՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն Անկարայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Անկարան հուսով է շուտափույթ կարգավորել ռուս-թուրքական հարաբերություններն ու չի տեսնում երկու երկրների միջև անլուծելի խնդիրներ:
«Մենք չենք ունեցել ռուսական ինքնաթիռը հատուկ խփելու մտադրություն: Հուսով ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն կարճ ժամանակում:
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան չեն կարող զոհաբերել դրանք: Երկու երկրների միջև չկան խնդիրներ, որոնց անհնար լինի հաղթահարել»,- ասել է նա: