Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Международные новостиԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Իզմիրում Efes-2016 միջազգային վարժանքների եզրափակիչ փուլի շրջանակներում կազմակերպված Բարձրաստիճան հյուրերի օրվան: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:
Efes-2016 զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում են 9 երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ: Ադրբեջանն այդ զորավարժություններում ներգրավված է 30 զինծառայողով: