Շատ երկրների մասնագետներ պատրաստ են մասնակցել Պալմիրայի վերականգնմանը. ՅՈՒՆԵՍԿՕ
Международные новостиՇատ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում Պալմիրայում մշակութային կառույցների վերականգնման հարցում:
Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
«Շատ երկրներ հետաքրքրված են ինչպես Պալմիրայի, այնպես էլ այլ քաղաքների, Հալեպի, հարևան Իրաքի մշակութային ժառանգության վերականգնմամբ: Փորձաքննություն անցկացնելու փորձ կա. կան խմբեր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ճապոնիայից և այլ երկրներից»,-ասել է Բոկովան:
Նա նաև նշել է, որ «մշակութային ժառանգության պահպանումը շատ կարևոր է, և հենց այդ պատճառով մենք ցանկանում ենք հավաքել բոլորին և սկսել համատեղ քննարկումները»: