Փարիզի «Խաղաղության պատը» կքանդեն Եվրո-2016-ի սկսվելուց առաջ
Международные новости«Խաղաղության պատ» նշանավոր կոթողը, որը Մարսյան դաշտում վեր Է խոյանում Էյֆելյան աշտարակի դիմաց, մինչեւ Եվրո-2016-ը կքանդվի ֆան-գոտու ստեղծման աշխատանքների շրջանակներում: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովի այս որոշման մասին հունիսի 1-ին հայտնել են ազգային ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող հուշարձանը, որի վրա մոլորակի 32 ժողովուրդների լեզուներով գրված Է «խաղաղություն» բառը, հանդիսավոր կերպով բացվել Է 2000 թվականի մարտին Ժակ Շիրակի կողմից, որն այն ժամանակ զբաղեցնում Էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը: Հուշակոթողի ստեղծման պատվերը ֆրանսիական պետության կողմից հասցեագրված Էր հայտնի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոտին եւ դիզայներ Կլարա Հալտերին՝ հայտնի հասարակական գործիչ եւ իրավապաշտպան Մարեկ Հալտերի տիկնոջը:
Հուշարձանը, որը պատրաստված Է մետաղե սյուներից եւ հաստ ապակու թափանցիկ շերտերից, տեղադրվել Էր Մարսյան դաշտում, l'cole militaire ուսումնական եւ վերլուծական ռազմական կենտրոնի պատուհանների դիմաց: Դա հարուցել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի օկրուգի բնակիչների վրդովմունքը, որոնց թվում քիչ չեն պաշտոնաթող զինվորականները: «Խաղաղության պատը» քանդելու պահանջները չԷին դադարում դրա ստեղծման օրից: Փաստարկներից մեկը դարձել Է հետագայում կոթողի արագ խարխլվելը ինչը պայմանավորված Է ինչպես Փարիզի կլիմայով, այնպես Էլ նրանով, որ հուշարձանն ի սկզբանե պլանավորված Էր որպես ժամանակավոր:
«Խաղաղության պատի» հակառակորդները բերում են նաեւ այն փաստարկը, որ Մարսյան դաշտում դրա տեղադրման պաշտոնական թույլտվությունը Փարիզի քաղաքապետարանից չԷր ստացվել, այսինքն՝ հուշարձանն անօրինականորեն գոյություն ունի ահա արդեն 16 տարի շարունակ:
Ներկայում Հալթեր ամուսինները հանդես են եկել «Խաղաղության պատի» վերականգնման համար միջոցներ հանգանակելու կոչով: «Ֆիգարո» թերթի տվյալների համաձայն՝ հուշարձանը կարող Է տեղափոխվել կամ վերակառուցվել Փարիզի հյուսիս-արեւելքում գտնվող Լա-Վիլետ ընդարձակ զբոսայգում:
«Եթե «պատը» չհասցնեն քանդել Եվրո-2016 փարիզյան ֆան-գոտու ստեղծման աշխատանքների շրջանակներում, ապա դա կարվի առաջնության ավարտից անմիջապես հետո»,-ճշտել Է թերթը:
Մարսյան դաշտի ֆան-գոտին իր չափերով երկրորդը կլինի Ֆրանսիայում (կզիջի միայն Լիոնում ստեղծվողին): Այն կտեղավորի մինչեւ 92 հազար երկրպագուների: Ներկայում գրեթե ողջ Մարսյան դաշտը, որն ունի 24 հեկտար տարածք, ցանկապատված Է եւ խստիվ հսկվում Է ոստիկանության եւ ժանդարմերիայի կողմից: Կատարվում են հսկայական Էկրանի եւ հնչյունային համակարգերի տեղադրման աշխատանքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: