Տուսկ. Շենգենի տարածքից հրաժարման գինը տարեկան 5-ից 19 մլրդ եվրո կկազմի
Международные новостиՇենգենի տարածքից հրաժարման գինը տարեկան 5-ից 19 մլրդ եվրո կկազմի: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում Եվրոպական գործարար գագաթնաժողովին:
Միայն Գերմանիան, նրա խոսքով, կարող է ավելի քան 100 մլրդ եվրո կորցնել մինչեւ 2025 թվականը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միգրացիոն ճգնաժամի հետեւանքով 2015-ի սեպտեմբերից մինչեւ ներկայիս պահը Շենգենի 8 երկիր վերականգնել է իր սահմանների ժամանակավոր վերահսկողությունը, որպեսզի գոնե նվազագույն վերահսկողություն ունենա միգրացիոն հոսքերի նկատմամբ: Եվրահանձնաժողովի գնահատականով, այդ ժամանակահատվածում ԵՄ-ի երկրներ է եկել ավելի քան 2 մլն միգրանտ: