Ուորլիքը դրական է գանահատել Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած քննարկումները
Международные новостиԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը հաջողված է համարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Հիանալի քննարկում ենք ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովում ընդունած որոշումների իրականացման, այդ թվում և հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ մեխանիզմների ստեղծման առաջարկի շուրջ»,- գրել է ԱՄՆ համանախագհը: