Նախապատրաստվում է ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում
Международные новостиԿրեմլը հաստատել է երկրորդ կիսամյակի սկզբում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բաքվում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտնել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, նման հանդիպման պատրաստություն տարվում է, եւ այն բանից հետո, երբ վերջնականապես կհամաձայնեցվեն եւ կհաստատվեն անցկացման ժամկետները, մենք հիրավի կհայտնենք», -ասել է Պեսկովը: