Դյուսելդորֆում ահաբեկչության համար ԴԱԻՇ-ը ծրագրել էր ներգրավել 10 գրոհայինների. ԶԼՄ-ներ
Международные новостиԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ծրագրել էր Դյուսելդորֆի կենտրոնում ահաբեկչության իրագործմանը ներգրավել ընդհանուր թվով 10 գրոհայինների: Spiegel online պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի իրավապահների կողմից ձերբակալված կասկածյալներից մեկը:
Մինչ այժմ հայտնի էր, որ 4 սիրիացիներ են ԴԱԻՇ-ից ստացել հարձակում իրագործելու հրաման: Նրանք Գերմանիա են ժամանել Բալկաններով՝ փախստականի քողի տակ: 3-ը ձերբակալվել էին այս շաբաթ Գերմանիայում, ևս մեկը՝ փետրվարին, Ֆրանսիայում: Մյուս գրոհայինները նրանց պետք է միանային քիչ ավելի ուշ՝ ֆրանսիացի ոստիկաններին հարցաքննության ժամանակ պատմել է Սալեհ Ա.-ն:
ԴԱԻՇ-ի ծրագրերի համաձայն՝ Դյուսելդորֆում 2 իսլամիստներ պետք է իրենց պայթեցնեին քաղաքի հին հատվածում, մյուս գրոհայինները հարձակում գործեին հրազենի և պայթուցիկի կիրառմամբ՝ գրում է պարբերականը:
Գերմանիայի իրավապահ մարմինները կասկածյալներին հետևել են մի քանի ամիս: Երբ իսլամիստներից մեկը ցանկացել է դուրս գալ երկրից, անվտանգության ուժերը որոշել են գործել՝ վախենալով նրան կորցնել տեսադաշտից, և ձերբակալել են բոլոր 3 ենթադրյալ ահաբեկիչներին: