Սիրիայում նախորդ շաբաթվա ընթացքում օդային հարվածներից ավելի քան 200 ահաբեկիչ է սպանվել
Международные новостиՄեկ շաբաթվա ընթացքում միջազգային դաշինքի երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայի տարբեր հատվածներում ոչնչացրել են ԻԼԻՊ կազմակերպության 211 ահաբեկիչների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միևնույն ժամանակ օդային հարվածների զոհ են դարձել 22 անմեղ քաղաքացիներ: Մեկ շաբաթվա ընթացքում օդային հար վածներն ուղղվել են Հալեպի, Ռակկայի, Հասաքեի, Դեր Զորի, Իդլիբի մարզերի ուղղությամբ:
Նաև տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Խորասան» խմբավորման ղեկավար Մահսան ալ Ֆադլին սպանվել է օդային ռմբակոծության հետևանքով: Հայտնի ղեկավարը ծնունդով Քուվեյթից էր:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իրեն աջակցելու ցանկություն են հայտնել 50 երկրներ: ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ ԱՄՆ-ի հետ ռազմական գործողություններին մասնակցում են Ֆրանսիան, Հորդանանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն: Կոալիցիայի կազմում ընդգրկվելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիան, Դանիան, Բելգիան, Նիդռլանդները և Ավստրալիան:
ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողությունները սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: Ռազմական գործողությունների շրջանակում ԱՄՆ-ն արդեն իսկ 265 օդային հարվածներ է հասցրել: