Էրդողանը Տոկիո է «աքսորել» է Թուրքիայի հատուկ ծառայության ղեկավարին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղեցրած պաշտոնից ազատել է երկրի ազգային անվտանգության ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանին: Էրդողանի հրամանագրով` Հաքան Ֆիդանը նշանակվել է Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է թուրքական internethaber.com, Էրդողանը զբաղեցրած պաշտոնից ազատել եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնում է նշանակել նաեւ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուին:
Ֆիրուդին Սինիրլիօղլուն մասնակցել էր Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում:
Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս չեն հաստատել տվյալ տեղեկատվությունը:
Կայքը հայտնում է, որ հետաքրքրություն է ներկայացնում Հաքան Ֆիդանի ծննդավայրն ու ծագումը` նշելով, որ վարկած կա, որ նա ծագումով քուրդ է` Վանի Սեյիթքի ցեղից:
Թուրքական «Թարաֆ» թերթը եւս անցյալ ամռանն անցկացված ընտրությունների ժամանակ հայտնել է, որ Էրդողանի հավատարիմ գլխավոր հետախույզը Սեյիթքի ցեղից է եւ ծնվել է Վանի Էրջիս (Էրճիշ) գյուղում (նախկինում` հայկական):
Այդ վարկածը հաստատել է Հաքան Ֆիդանի ազգական (կուզեն) Աբիդին Ջանը:
«Հաքան Ֆիդանն իմ ազգականն է: Նա իմ հոր հորեղբոր որդին է: Նրա հայրն ամուսնացել է Անկարայում, եւ նա ծնվել է Անկարայում: Վերջին անգամ նրան տեսել եմ իր հոր թաղման ժամանակ: Մենք այնտեղ հանդիպեցինք, իրար ձեռք սեղմեցինք, բայց չխոսեցինք», -պատմել է Աբիդին Ջանը: