Նորբերտ Լամմերտը կարող է առաջադրվել Գերմանիայի նախագահի թեկնածու. Spiegel
Международные новостиԲունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը կարող է դառնալ Գերմանիայի նախագահի թեկնածուն Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալիստական միությունների անունից, եթե երկրի ներկայիս ղեկավար Յոախիմ Գաուկը հրաժարվի երկրորդ ժամկետով առաջադրվելուց: Այս մասին հունիսի 4-ին հաղորդում է Spiegel Online պարբերականը:
Գործակալության աղբյուրների տվյալներով` Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Լամմերտը համակուսակցականների կողմից իր թեկնածության առաջադրման դեպքում կարող է ստանալ Քրիստոնեա-սոցիալիստական միության ղեկավարության աջակցությունը:
Երկրորդ ժամկետով առաջադրվելուց հրաժարվելու մասին 76-ամյա Գաուկը կարող է հայտարարել արդեն հաջորդ շաբաթ: Գերմանիայի նախագահի պաշտոնը վերջինս զբաղեցնում է 2012-ի մարտից:
Հիշեցնենք, որ Գաուկի` առաջադրվելուց հրաժարվելու հավանականության մասին այսօր ավելի վաղ հաղորդել է Bild պարբերականը: