Լեհաստանը մեկ տարում 50 հազարով կմեծացնի ԶՈւ թվակազմը
Международные новостиԼեհաստանի զինված ուժերի քանակակազմը 2016-ին 100 հազարից կաճի մինչեւ 150 հազար: Այս մասին ասել է երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը, փոխանցում է DW-ն:
Մաչարեւիչի խոսքով՝ թվակազմի մեծացումը հիմնականում վերաբերում է ռազմականացված կամավոր միավորումներին:
Նման միավորումների ընդհանուր թիվը ենթադրաբար կլինի 35 հազար: Առաջին կամավորների հավաքագրումը կսկսվի արդեն սեպտեմբերին: