Ռուսաստանն այլեւս ոչ թե գործընկեր է, այլ մրցակից. Die Welt
Международные новостиՌուսաստանն այլեւս ոչ թե գործընկեր է, այլ մրցակից: Այս մասին ասված է Գերմանիայի կառավարության կազմած արտաքին քաղաքական ռիսկերի վերլուծության մեջ, փոխանցում է Die Welt-ը:
Որպես պատճառ՝ թերթը մատնանշում է Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի գործողությունները, իր շահերը պարտադրելն ու միակողմանիորեն միջազգային իրավունքները ոտնահարելը:
Այդ ամենը կարող է Գերմանիայի համար հեռուն գնացող հետեւանքներ ունենալ: Ռուսաստանը երես է թեքում Արեւմուտքից, ընդգծում է նրա հետ ռազմավարական մրցակցությունը եւ վերականգնում է իր ռազմական գործողությունները Եվրամիության հետ սահմաններին, ասված է փաստաթղթում: