Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ՌԴ սահմանների մոտ ամերիկյան հետախույզ օդանավ հայտնվելու մասին
Международные новостиԱՄՆ ՌՕՈւ RC-135V հետախույզ օդանավը, որը դուրս էր եկել Մեծ Բրիտանիայի Mildenhall ավիաբազայից, Կալինինգրադի մարզում մոտեցել է ՌԴ սահմաններին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ռազմական ավիացիայի տեղաշարժը վերահսկող կայքերի տեղեկությունները:
Այդ տվյալների համաձայն՝ 64-14844 համարով ամերիկյան հետախույզ օդանավը առաջադրանք էր կատարում Բալթիկ ծովի հարավային հատվածում: