Ռուսաստանի հրեաներ. Գերմանիան բարոյական իրավունք ուներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Международные новостиՕսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Գերմանիան բարոյական իրավունք ուներ դա անելու համար, քանի որ ժամանակին իր վրա է վերցրել Հոլոքոստի ամբողջական պատասխանատվությունը: Այս մասին ասել է Ռուսաստանի հրեական համայնքների դաշնության նախագահ Ալեքսանդր Բորոդան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բորոդան նշել է, որ ի տարբերություն Թուրքիայի՝ Գերմանիան չի հրաժարվել Հոլոքոստի պատասխանատվությունից եւ ճիշտ եզրակացություններ է արել կատարվածից:
«Այսօր գերմանացիները բարոյական իրավունք ունեն Թուրքիային ցույց տալ պատմության նրանց սխալ գնահատականը»,- ասել է Բորոդան: Ընդ որում, նա նշել է, որ Գերմանիան, անցյալում թույլ տալով բազմաթիվ սխալներ, հասկանում է, որ մեկ ցեղասպանությունը լռության մատնելը, հեշտությամբ կարող է հանգեցնել ապագայում դրա կրկնությանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: