Գերմանիայի թուրք պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո սպառնում են սպանել
Международные новостиԲունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող բոլոր պատգամավորները սկսել են մահվան սպառնալիքներ ստանալ:
Այս մասին գրում է գերմանական Die Zeit պարբերականը:
Կանաչների կուսակցության պատգամավոր Օզքան Մութլուն, խոսելով հեռուստաալիքներից մեկով, հայտարարել է, որ գերմանական խորհրդարանի բոլոր 11 թուրք պատգամավորները սկսել են աննախադեպ մեծ մասշտաբի սպառնալիքներ ստանալ:
Ուշագրավ է, որ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Անկարայի քաղաքապետ, հակահայկական մոտեցումներով հայտնի Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր լուսանկար, որում պատկերված էին Բունդեսթագի բոլոր թուրք պատգամավորները: Լուսանկարը հազարավոր օգտատերերի կողմից սկսել էր տարածվել` ավելի թիրախավորելով Գերմանիայի թուրք պտգամավորներին: Մութլուն կարծիք է հայտնել, որ իշխանության ներկայացուցչի կողմից նման արարքը կարող է դիտարկվել որպես կոչ նրանց դեմ ինչ-ինչ գործողությունների գնալու: «Նման խելագար պատճառով Թուրք իայում շատերն են մահացել»,- նշել է Բունդեսթագի թուրք պատգամավորները:
#
— İbrahim Melih Gökçek (@06melihgokcek) 5 июня 2016 г.ihanetcilervatandasliktanatils in pic.twitter.com/3F2OOaCJzn
Սպառնալիքների մեծ բաժին է հասել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախաձեռնողներից էր: Օզդեմիրի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Բերթհոլդը հայտնել է, որ քաղաքական գործիչը դեռևս երբեք այնքան սպառնալիք չի ստացել, որքան բանաձևի ընդունումից հետո: Նրանք խնդրի մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային անվտանգության ծառայությանը, Օզդեմիրի տան մոտ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկված: