Եվրասկեպտիկներն առաջատարն են Լոնդոնի եւ Բրյուսելի հարաբերությունների շուրջ հանրաքվեի նախաշեմին
Международные новостиԵՄ-ից մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը ներկայում 2-4 տոկոսով գերազանցում Է այս քայլի հակառակորդների թիվը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցումների՝ հունիսի 6-ին հրապարակված տվյալները, որոնք YouGov եւ TNS սոցիոլոգիական ծառ այություններն անցկացրել են հանրակցությանն անդամակցության հարցի շուրջ արդեն այս ամսին Միացյալ Թագավորությունում նշանակված համազգային հանրաքվեի նախաշեմին:
YouGov-ի տվյալներով՝ ներկայում հարցման մասնակիցների 45 տոկոսը պատրաստ Է պաշտպանել «բրեքզիթը», եւ միայն 41 տոկոսն Է մտադիր քվեարկել Եվրոպային անդամակցությունը պահպանելու օգտին: Սոցիոլոգիական ծառայությունը հարցումը Համացանցում անցկացրել Է հունիսի 1-ից 3-ը, դրան մասնակցել Է շուրջ 3,5 հազար մարդ:
Իր հերթին TNS-ն հանրաքվեի նախաշեմին ուժերի դասավորությունը գնահատում Է հետեւյալ կերպ. 43 տոկոսը կողմ Է «բրեքզիթին», եւ 41 տոկոսը՝ «դեմ»: Առցանց հարցումն անցկացվել Է մայիսի 19-23-ին, դրան մասնակցել Է 1,2 հազար մարդ:
Միեւնույն ժամանակ սոցիոլոգիական ծառայությունների մեծամասնությունը ելնում Է այն բանից, որ ներկայում զգալի թվով ընտրողներ դեռ այդպես Էլ չի կողմնորոշվել ընտրության հարցում: Տարբեր գնահատումներով՝ բրիտանացիների 11 տոկոսից մինչեւ 16 տոկոսը որոշումը կընդունի վերջին պահին, եւ բացառված չԷ, որ հենց այդ ձայներն Էլ կորոշեն հանրահարցման ճակատագիրը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության ճակատագրի շուրջ հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: