Ադրբեջանում դաժանաբար լրագրողների են ծեծել
Международные новостиԱդրբեջանում լրագրողները դաժան ծեծի են ենթարկվել: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 4-ին Շամախիում:
Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից 1news.az –ին հայտնել են, որ ճաշարանի սեփականատեր Հուսեյն Ալախվերդիեւը ու նրա ազգական Էլշադ Օսմանովը հարձակվել են ATV հեռուստաալիքի լրագրողների՝ Ազեր Իսմայլովի, Էլյգյուն Բայրամլիի, Լոգման Իսմայլովի, Արիֆ Գուլիեւի, Պոլադ Ախունձադեի ու Իլգար Գուլիեւի վրա: Դրա հետեւանքով լրագրողներին ծեծել են, կոտրել նրանց տեսախցիկը, ձայնագրող ու այլ սարքավորումները:
«Փաստով հավաքված նյութերը ուղարկվել են դատախազություն»- հայտնել են ՆԳՆ-ից: