Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունում մաքրումները շարունակվում են
Международные новостиԱդրբեջանի Հանրային հեռուստատեսությունում շարունակում են զանգվածաբար աշխատանքից ազատել աշխատակիցներին: Այս մասին գրում է Turan գործակալությունը:
Մասնավորապես, հունիսի 1-ից հեռացրել են լրատվական բաժնի տնօրեն Էլգյուն Իբրահիմովին, Թուրքիայում թղթակիցներ Ռահիմ Միրզոեւին եւ Դիլհամ Միրզոեւին, Կենտրոնական Ասիայում թղթակիցներ Ֆիզուլի Մեջիդլիին եւ Ռեյհան Մեջիդլիին, գլխավոր խմբագիրներ Մաիս Աղաեւին եւ Էսմիր Հասիմովին, թթակից Դիլավեր Սեիդովին, ռուսերենով լրատվական թողարկման հաղորդավար Թամիլա Շիրինովային, քաղաքական մեկնաբան Բախտիյար Սալիմովին, թղթակից Ռաուֆ Նաբիեւին: Այս մասին սոցցանցերում գրել են հեռուստաալիքի կադրային քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնած լրագրողները:
Նրանք պնդում են, որ աշխատանքից ազատման մասին որոշումները կայացվել են Հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ջամիլա Գուլիեւի բացակայության ժամանակ:
Հաղորդվում է այս շաբաթվա ընթացքում եւս 7-8 աշխատակցի հեռացման մասին: