Իրանը մտադիր է ընդլայնել Թուրքմենստանի հետ գործարար կապերը
Международные новостиԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի քաղաքաշինության ու ճանապարհաշինության հարցերով նախարար Աբբաս Ահմադ Ախունդին հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին հայտնել է Թուրքմենստանի կառավարությունը:
Հանդիպման ժամանակ Իրանի գործարար շրջանակները ձգտում են ընդլայնել Թուրքմենստանի հետ արդյունավետ կապերը:
Բերդիմուհամեդովը և Ախունդին հանդիպման ժամանակ կողմ են արտահայտվել առևտրի, էներգետիկ ու գիտատեխնիկական ոլորտների ամրապնդմանը: Առաջարկներ են հնչել Իրանի ու Թուրքմենստանի միջև ծովային ու օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Ընդգծվել է Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղու դերը, որը կոչված է ծառայել Եվրասիայի տիրույթում առևտրատնտեսական կապերի ինտենսիվացմանը: Այդ երկաթուղին շահագործման է հանձնվել 2014 թվականի դեկտեմբերին և տարեկան փոխադրում է 5 միլիոն տոննա բեռ: Կանխատեսվում է, որ հետագայում այդ ցուցանիշը կկրկնապատկվի: