2014 թվականից Միջերկրական ծովում զոհվել են ավելի քան 10 հազար միգրանտներ. ՄԱԿ
Международные новостиՄԱԿ-ի` Փախստականների գործերի վարչությունը (UNHCR) հայտնել Է, որ 2014 թվականից Միջերկրական ծովում ավելի քան 10 հազար միգրանտ Է զոհվել եվրոպական երկրներում հայտնվելու փորձ կատարելիս, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությանը:
«2014 թվականից, երբ միգրանտներն ավելի հաճախ սկսեցին Միջերկրական ծովը հատելու փորձեր ձեռնարկել, 10 հազար միգրանտներ են զոհվել: Վերջին օրերին այդ թիվն ավելացել Է»,-հայտարարել Է ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ադրիան Էդվարդսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: