Յըլդըրըմը Ստամբուլի պայթյունից հետո հանդիպել է ներքին գործերի նախարարին
Международные новостиԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ստամբուլում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո հանդիպել է երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հանդիպմանը ներքին գործերի նախարարը վարչապետին է ներկայացրել ահաբեկչության վերաբերյալ իրենց ունեցած տվյալները:
Բացի այդ, Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ: