ԱՄՆ-ը չի պլանավորում զորքեր տեղակայել Վրաստանում. Պենտագոն
Международные новостиՄիացյալ Նահանգները չի պլանավորում զորքեր տեղակայել Վրաստանում, սակայն վրացի զինվորականների հետ զորավարժություններ ավելի հաճախ կանցկացվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Կարպենտերը, որը ղեկավարում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի երկրների հետ հարաբերությունները:
«Մենք չենք պլանավորում այնտեղ զորքեր տեղակայել մշտապես: Բայց մենք մտադիր ենք ավելացնել Վրաստանում մեր համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: