Չինաստանում զբոսաշրջային ոստիկանություն կստեղծվի
Международные новостиՉինաստանում զբոսաշրջային ոստիկանոթյուն կստեղծվի, որը կապահովի օտարերկրացիների անվտանգությունը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի զբոսաշրջության հարցերով պետոկան վարչության ղեկավար Լի Ցզինցզաոն ՌԴ Պետդումայում ելույթի ժամանակ:
«Ե՛վ չինացի, և՛ ռուս զբոսաշրջիկների համար առաջին հերթին նշանակություն ունի 3 ասպեկտ՝ ուղևորության ցածր ինքնարժեքը, տեղաշարժման հարմարավետությունը և անվտանգությունը: Նաև առաջնային նշանակություն ունեն անվտանգության հարցերը: Չինաստանի, ինչպեսև Ռուսաստանի կառավարությունները հսկայական պատասխանատվություն են կրում երկրում գտնվող զբոսաշրջիկների համար: Ուզում եմ ընդգծել, որ ամբողջ Չինաստանում, ինչպեսև Չինաստանի բոլոր նահանգներում ղեկավարությունը շատ մեծ ուշադրություն է հատկացնում հենց օտարերկրացի զբոսաշրջիկների անվտանգության հարցերին: Նաև ուզում եմ նշել, որ կկազմավորվի զբոսաշրջային ոստիկանություն, որը կաշխատի այդ ուղղությամբ»,- ասել է Ցզինցզաոն՝ նշելով, որ իրեն հայտնի է, որ Ռուսաստանում զբոսաշրջային ոստիկանություն արդեն գոյություն ունի: