Մենդելևի աղյուսակը կհամալրվի նոր տարրով, որը կանվանվի ի պատիվ հայազգի գիտնականի
Международные новостиՏեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հայտարարել է Մենդելեևի աղյուսակի 113-րդ, 115-րդ, 117-րդ և 118-րդ տարրերի անունները, տեղեկացնում է gazeta.ru գործակալությունը:
Այդ տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության կայքում, համաձայն որի՝ 113-րդ տարրը կանվանվի նիհոնիում, 115-րդը՝ մոսկովիում, 117-րդը՝ թենեսին և 118-րդը՝ օգանեսոնիոն՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի:
Քիմիական տարրերի պաշտոնական անվանակոչման գործընթացը տեղի կունենա 2016-ի նոյեմբերին: Ավելացնենք, նաև, որ վերջին 50 տարվա ընթացքում Մենդելեևի աղյուսակը համալրվել է 17 նոր տարրերով:
Ա.Գ.