Ստամբուլի ահաբեկչությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը
Международные новостиՍտամբուլի մետրոյի Վեզնեջիլեր կայարանում հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյունի պատախանատվությունը ստանձնել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը համարվող «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Նշվում է, որ TAK-ը պատասխանատվությունն իր վրա է վերցրել համացանցում արած հայտարարության միջոցով:
Հունիսի 7-ի առավոտյան պայթյուն էրորոտացել Ստամբուլի մետրոյի Վեզիջիլերկայարանի մոտակայքում: Ըստ նախնականտվյալների` ոստիկանական մեքենայիանցնելու ժամանակ հեռակառավարմանմիջոցով պայթեցվել էր կայանած մեքենան:Ավելի ուշ հաղորդվեց, որ պայթյունը մահապարտ ահաբեկչի գործն է:
Պայթյունի հետևանքով մահացել է 11 մարդ` 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ: 36 մարդ վիրավոր է, ընդ որում, նրանցից 3-իվիճակը ծանր է: Վնասվել են հարակից շինություններն ու ավտոմեքենաները:
«Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը ավելի վաղ ստանձնել էր նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել էր 29-ի, վիրավորների թիվը 61-ն էր: Պայթյունը տեղի էր ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից 200 մետր հեռավորության վրա: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած էր եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա պայթել էր այդ վայրում:
TAK-ը կապված է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, սակայն խմբավորումն աչքի է ընկնում իրինքնուրույնությամբ և անկախությամբ: Կազմակերպությունն ԱՄՆ-ի կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումներիցուցակի մեջ: