Ուկրաինան Ռուսաստանի պայմաններով նրանից առհասարակ գազ չի գնի
Международные новости«Նավթոգազ Ուկրանի»-ի բիզնեսի զարգացման տնօրեն Յուրի Վիտրենկոն հայտարարել է, որ ընկերությունը «Գազպրոմից» գազ չի գնի 1000 խ/մ-ի դիմաց 177 դոլարով, որի մասին ասել էր ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«ՌԴ էներգետիկայի նախարարն ասում է, որ «Գազպրոմը» երրորդ եռամսյակում մեզ գազ կվաճառի 177 դոլարով: Կալորիականությունը ճշտելով՝ դա նշանակում է, որ գինն ակտերում կկազմի 182-183 դոլար: Նա կարծում է, որ դա անգամ էժան է շուկայական գնից»,- գրել է Վիտրենկոն Facebook-ի իր էջում:
Նրա խոսքով՝ հունիսի 9-ին գերմանական շուկայում գազի գինը 17 3 դոլարից պակաս էր:
«Այդ պատճառով մենք նման պայմաններում «Գազպրոմից» առհասարակ գազ չենք գնի: Ամբողջ անհրաժեշտ գազը կգնենք եվրոպական շուկայից: Հիմա դրա հետ մենք խնդիրներ չունենք»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ «Գազպրոմի» գինն ավելի բարձր է, քան գերմանական հանգույցներինը, եւս մեկ փաստ կլինի Ռուսաստանի դեմ Ստոկհոլմի արբիտրաժում: