Եվրո-2016-ը «եվրոպական գաղափարի» իսկական տոն կդառնա. Ֆրանսուա Օլանդ
Международные новостиՖուտբոլի առաջնությունը, որը հունիսի 10-ին մեկնարկում Է Ֆրանսիայում, կդառնա ոչ միայն մարզական խոշորագույն իրադարձություն, այլեւ «եվրոպական գաղափարի իսկական տոն», որին կմասնակցեն ոչ միայն Եվրամիության երկրները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ինչպես նշել Է պետության ղեկավարը, ներկայիս առաջնությունը «տոն կդառնա ամբողջ Եվրոպայի համար»: «Այստեղ խաղալու կգան Եվրամիության երկրները ներկայացնող թիմեր: Իհարկե, միշտ Էլ առանձնահատուկ դիրք Է ունեցել Մեծ Բրիտանիան՝ նկատի առնելով, որ նա այստեղ ներկայացված Է երեք թիմով»,-նշել Է նա Ելիսեյան պալատում ուսման եւ դասավանդման գերազանցիկներին պարգեւներ հանձնելու արարողության ժամանակ, հաղորդում Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Միաժամանակ Օլանդն ընդգծել Է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաեւ ԵՄ-ի մեջ չմտնող պետությունների հավաքականները: «Այս մեծ մրցությանը ներկայացված են երկրներ, որոնք Եվրամիության մասնակիցներ չեն: Այդպիսով՝ դա կլինի ֆուտբոլի տոն, բայց նաեւ եվրոպական գաղափարի տոն, որն զգալիորեն գերազանցում Է պետությունների սահմանները»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը տեղի կունենա Ֆրանսիայի տասը քաղաքներում: Մրցաշարը կբացվի այսօր երեկոյան A խմբից Ֆրանսիայի եւ Ռումինիայի հավաքականների մրցախաղով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: