Եվրոպացի քաղաքական գործիչները բաց նամակով կոչ են արել չեղարկել ՌԴ-ի նկատմամբ գործող պատժամիջոցները
Международные новостиՖրանսիացի քաղաքական գործիչ և Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաշիդա Դատիի անունից բաց նամակ է ուղարկվել Russia Today-ի խմբագրություն, որը ստորագրել են 12 եվրոպացի քաղաքական գործիչ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` նամակում փաստարկեր են բերվում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վերացնելու համար:
«Դեռ 2014-ի հոկտեմբերին` մի քանի ամիս անց այն բանից, երբ Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, կարծում էինք, որ Ռուսաստանի կորուստը որպես գործընկերոջ սխալ քայլ է, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով», - ասվում է նամակում:
Եվրոպացի գործիչների կարծիքով` թեև հետախուզական ծառայությունների միջև համագործակցությունը շարունակվում է, պատժամիջոցների չեղարկումը թույլ կտար վերսկսել եվրոպական երկրների համար օգտակար համագործակցությունը: