Բոլիվիայում ձերբակալել են 5 մարդու՝ Մորալեսի որդու վերաբերյալ ապացույցների կեղծման մեղադրանքով
Международные новостиԲոլիվիայի գլխավոր դատախազ Ռամիրո Գերերոն շաբաթ հաղորդել է 5 մարդու ձերբակալման մասին, ովքեր ներգրավված են նախագահ Էվո Մորալեսի ապօրինի զավակ ունենալու սկանդալի մեջ։
Խոսքն իբր գնում է Մորալեսի նախկին սիրեցյալի՝ Գաբրիել Սապատի որդու մասին, ում հետ նախագահը հանդիպում էր 2000-ական թթ կեսերին։ Գարնանը նրան ձերբակալել էին օրենքի խախտման և Բոլիվիայում չինական SAMS ընկերության առաջընթացին նպաստելու կասկածանքով։ Սապատայի հորաքույրն այդ ժամանակ հայտարարել էր, որ այն երեխային, ում Մորալեսը մեռած է համարում՝ ողջ է և իր որդին է։
Դատախազի խոսքով՝ հաջողվել է պարզել ոչ միայն երեխայի ինքնությունը, այլև նրա իրական ծնողներին, ում 5-10 հազար դոլար են վճարել և խոստացել հողատարածք տալ, եթե ասեն, որ իրենց որդին իրականում Մորալեսի որդին է։