Հետաքննությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը Էր-Ռիադի մասնակցության հետք չի հայտնաբերել. ԿՀՎ
Международные новостиԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրեննան հայտարարել է, որ Նյու-Յորքի 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետաքննության հանձնաժողովը կազմակերպված հարձակումներին Սաուդյան Արաբիայի մասնակցության փաստեր չի հայտնաբերել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ ահաբեկչությունների հետաքննության փաստաթղթերում կան 28 գաղտնի էջեր, որտեղ խոսվում է այն մասին, որ 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակիցները աջակցություն էին ստանում Սաուդյան Արաբիայում։
«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո հանձնաժողովը մանրամասն հետազոտել է Սաուդյան Արաբիայի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները։ Կոմիտեն եկել է եզրակացության, որ նման ապացույցներ չկան»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը։
«Իրականում, հետաքննությունը ցույց է տվել, որ այդ հարձակումները եղել են Ալ-Կաիդայի ղեկավար Ազ-Զավահիրի և նրա նմանների ձեռքի գործը»,- հավելել է նա։