Մարսելում ֆուտբոլի երկրպագուների անկարգություններից 35 մարդ է տուժել
Международные новостиՖրանսիական Մարսելում ֆուտբոլային երկրպագուների բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Բախման պատճառը եղել է Անգլիա-Ռուսաստան հանդիպումը, որը ոչ-ոքի էր ավարտվել:
Տուժածներից 4-ի վիճակը ծանր է:
Ռուս երկրպագուների ներկայացուցիչ Ալեքսանդր Շխրգինը հայտնել է, որ Ֆրանսիայի իշխանություններն արդեն քրեական գործ են հարուցել ու ռուս երկրպագուներից մեկին մեղադրում են անգլիացուն լրջորեն վիրավորելու համար:
Սա երկրպագուների միջև առաջին ծեծկռտուքը չէ. Ֆուտբոլասերները վերջին օրերի ընթացքում Մարսելում անկարգություններ են հրահրում: