Լրատվամիջոցները հաղորդել են Օռլանդոյի հրաձիգի անունը
Международные новостиՀայտնի է դարձել ամերիկյան Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում զանգվածային սպանության հեղինակի անունը:
CBS հեռուստաալիքի տվյալներով, հրաձգության հեղինակը ԱՄՆ քաղաքացի, Ֆլորիդայի բնակիչ Օմար Մատինն է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Օռլանդոյի Pulse ակումբում հրաձգության հետեւանքով շուրջ 20 մարդ է զոհվել, առնվազն 42 վիրավոր կա: Ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում կասկածյալը սպանվել է:
Գործը քննվում է «ահաբեկչություն» հոդվածով, սակայն ՀԴԲ-ն եւ ոստիկանությունը չեն նշում, արդյո՞ք խոսքը միջազգային ահաբեկչության մասին է: