Ավստրիայում պատրաստվում են քանդել Հիտլերի տունը
Международные новостиԱվստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան դիտարկում է այն տան քանդելու հնարավորությունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, հայտնում է Associated Press գործակալությունը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունում հայտարարել էին, որ ցանկանում են մասնավոր սեփականատիրոջից գնել տունը` դրա օգտագործումը «ազգային սոցիալիզմի նպատակներով» բացառելու համար:
«Իմ տեսակետով քանդելը ամենակատարյալ լուծումն է»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելուվ, որ իշխանությունները շարունակում են տունը ձեռք բերելու փորձերը, սակայն «դեռևս անարդյունավետ»: