Չինաստանում բեռնատարը շրջվել եւ ընկել է միկրոավտոբուսի վրա
Международные новостиՉինաստանի Ցզյանսի նահանգում բեռնատար մեքենան շրջվել եւ ընկել է միկրոավտոբուսի վրա:
Ոստիկանության տվյալներով, 6 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 12-ի առավոտյան: Դեռեւս չպարզված հանգամանքներում բեռնատարը շրջվել է եւ ընկել միկրոավտոբուսի վրա, որի բոլոր ուղեւորները զոհվել են: Ըստ ՌԻԱ Նովոստիի, իրավապահները պարզում են պատահարի պատճառները: