«The New York Times»-ը պատմել է, թե ինչպիսին կլինեն «ապագայի պատերազմները»
Международные новостиՌուսաստանի և Չինաստանի ռազմական ուժի վերածնունդը ամերիկացի զինվորականներին ստիպում է պատրաստվել «ապագայի պատերազմներին», որոնց համար բնութագրական են լինելու մեծ բանակների ստեղծումը և մեծաքանակ ճակատների բացումը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «The New York Times»-ին:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ վերջին 15 տարիների ընթացքում ամերիկացիները գործողություններ են կատարել միայն վատ զինված ապստամբների և տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ, սակայն այժմ նրանք պետք է «կրկին սովորեն դիմակայել մեծ բանակներին»:
«Սովորական ռազմական ընկերություններ» կառավարելը, որը «The New York Times»-ն անվանում է «անցյալի պատերազմներ», անհրաժեշտ է Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ուժի ամրապնդման պատճառով, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի անկանխատեսելի լինելու պատճառով: Նշվում է, որ ԱՄՆ-ն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ չի կռվել բարձր մակարդակի սպառնալիք ներկայացող հակառակորդների դեմ: