Կոնգոյում նավերի բախման հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել
Международные новостиԿոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում Մաի Նդոմբե լճում երկու նավերի բախման հետեւանքով առնվազն 27 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է տեղական Okapi ռադիոկայանը՝ վկայակոչելով Մաի Նդոմբեի նահանգապետի տեղակալ Մասամբա Մալիքին:
Աղբյուրի փոխանցմամբ, նավերը բախվել են խիտ մառախուղի հետեւանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով, ինչի արդյունքում դրանցից մեկը շրջվել է: Մալիքի խոսքով, խորտակված նավում շուրջ 100 մարդ է եղել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքի վայր բժիշկներ եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ են մեկնել: