Մեքսիկայում ավտոբուսի ուղեւորները ծեծելով սպանել են գողին
Международные новостиՄեքսիկայում երեք տղամարդ փորձել են կողոպտել ավտոբուսի ուղեւորներին , սակայն այդ փորձը նրանց համար վատ է ավարտվել: Hoy Estado-ն հայտնում է, որ երկու չարագործները զոհվել են , մեկն էլ ձերբակալվել է:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ին Պաչուկ քաղաքից Մեխիկո ուղեւորվող ավտոբուսում: Զինված գողերը կանգնեցել են ավտոբուսը ու ուղեւորներին կարգադրել իրենց տալ փողերն ու արժեքավոր իրերը:
Չարագործներից մեկը վախեցնելու համար վերեւ է կրակել, բայց փամփուշտը ավտոբուսի կտուրից հետ է թռչել ու դիպել նրա հանցակցին, ինչից նա տեղում մահացել է: Դրանից հետո ուղեւորները , մոտ 30 մարդ, հարձակվել են կրակողի վրա ու նրան ծեծելով սպանել , հայտնում է La Jornada en linea–ն:
Երրորդ գողը նույնպես մի քանի վնասվածք է ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկաները ձերբակալել են նրան , հայտնում է Lenta-ն: