Ամերիկացի սպան Թուրքիայում հայտնաբերվել է մահացած
Международные новостиԹուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ռազմաօդային հանգրվանի հրշեջ ծառայության պետը իր տան բակում հայտնաբերվել է մահացած:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Նշվում է, որ ռազմաբազայի ԱՄՆ-ի քաղաքացի աշխատակցի մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: