Քանի Էրդողանն առաջնորդ է` Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա. Ջեմ Օզդեմիր
Международные новостиԳերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ քանի Թուրքիայի առաջնորդը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, այդ երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեմ Օզդեմիրը հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցարզրույցում:
Թուրքիքայի` ԵՄ անդամակցության հետ կապված Օզդեմիրն ասել է, որ «Եվրոպայում հետաքրքրություն ժողովրդավարական Թուրքիայի նկատմամբ կարող է ծագել միայն երկարաժամկետ հեռանկարում»:
Անդրադառնալով Գերմանիայի իշխող Քրստոնեադեմոկրատական եւ քրիստոնեասոցիալական` CDU/CSU միացյալ կուսակցությունների կողմից Թուրքիայի հետ անդամակցության դռները բաց լինելու մասին գնահատականին, Օզդեմիրը հայտարարել է, որ «Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում սխալ է լիիրավ անդամակցության փոխարեն արտոնյալ գործընկերության մասին խոսելը եւս»:
Ջեմ Օզդեմիրը նաեւ քննադատել է ԵՄ հետ Թուրքիայի միջեւ փախստականների ճգնաժամի լուծման հարցում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի ջանքերով ստորագրված համաձայնագիրը` անվանելով դա «կարճաժամկետ շահեր հետապնդող»:
«Միացյալ կուսակցությունները շփոթված են Թուրքիային ուղղված քաղաքականությունում: Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը ռազմավարական առումով աղքատ է, իշխող CDU/CSU կուսակցությունները գործում են միայն մարտավարական տեսանկյունից», -ասել է նա:
Ծագումով Թուրքիաից, ազգությամբ չերքեզ Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձեի համահեղինակներից է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը հայտարարել է, որ Թուրքիան հազիվ թե կարողանա անդամակցել ԵՄ-ին մինչեւ 3000 թվականը: