ՆԱՏՕ-ի երկրներն այս տարի պաշտպանական ծախսերը կավելացնեն շուրջ 3 մլրդ դոլարով. Ստոլտենբերգ
Международные новости: ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2015 թվականին «առաջին անգամ իրենց ռազմական բյուջեն ավելացրել են 0,6 տոկոսով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կազմակերպության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման նախաշեմին, որը հունիսի 14-15-ին տեղի Է ունենալու Բրյուսելում:
«Այսօր ես լավ նորություն ունեմ: Սառը պատերազմի ավարտվելուց ի վեր ՆԱՏՕ-ի երկրներն առաջին անգամ իրենց ռազմական բյուջեները 2015 թվականին ավելացրել են 0,6 տոկոսով: 2016 թվականին այդ թիվը կաճի մինչեւ 1,5 տոկոս, ինչը մոտավորապես համապատասխանում Է 3 մլրդ եվրոյի»,-ասել Է նա:
«Մենք վերջապես սկսել ենք շարժվել ճիշտ ուղղությամբ»,-հավելել Է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հունիսի 14-ին Բրյուսելի հանդիպմանը քննարկելու են «չորս բազմազգ գումարտակների կազմը, որոնք ռոտացիոն կարգով կտեղաբաշխվեն Լեհաստանում եւ Բալթյան երկրներում»,-հայտնել Է գլխավոր քարտուղարը:
«Մենք կքննարկենք Լեհաստանում եւ Բալթյան երկրներում չորս բազմազգ գումարտակների տեղաբաշխումը: Դա հստակ ազդանշան կլինի, որ ՆԱՏՕ-ն պատրաստ Է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին»,-ասել Է նա, հաղրդել Է ՏԱՍՍ-ը: