ՆԱՏՕ-ն կարող է մեծացնել ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին տրամադրվող օգնությունը
Международные новостиՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դիտարկում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Բաղդադին լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորությունը, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք գնահատող թիմ ենք ուղարկել Իրաք, թիմը մի քանի օր առաջ վերադարձել է: Մենք այժմ դիտարկում ենք այդ թիմի զեկույցը և քննարկում Իրաքի կառավարության հետ, թե ինչպես ՆԱՏՕ-ն կարող է ավելի շատ օգնել նրանց, որպեսզի նրանք կարողանան պայքարել ԻՊ-ի դեմ և կայունացնեն իրենց երկիրը: Ես հանդիպել եմ վարչապետ ալ-Աբադի հետ, նա ավելի շատ օգնություն է խնդրել»,- ասել է Ստոլտենբերգը: