Պորոշենկոն խոստացել է պայքարել բոլոր ուկրաինացիների՝ ռուսական բանտերից ազատ արձակման համար
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահեցրել է, որ շարունակելու է աշխատանքներ տանել մյուս ուկրաինացի բանտարկյալներին վերադարձնելու ուղղությամբ, այդ թվում` ռեժիսոր Օլեգ Սենցովին, ակտիվիստ Ալեքսանդր Կոլչենկոյին:
Ինչպես հայտնում է УНИАН-ը`այս մասին Պորոշենկոն ասել է ռուսական բանտից ազատ արձակված ուկրաինացի Գենադի Աֆանեսևի և Յուրի Սոլոշենկոյի հետ Պրոֆիլակտիկ և կլինիկական բժշկության գիտա-գործնական կենտրոնում հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նրանք ժամեր առաջ են ժամանել Կիև՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից համաներում ստանալուց հետո: