Վանում քուրդ զինյալների գործողություններից վեց ոստիկան է վիրավորվել
Международные новостиՎանի Գևաշ գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել զրահապատ մեքենայի անցնելու ժամանակ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսվել: